Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ունեցել երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն անդրադարձել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և սերտ բարեկամական հարաբերություններին, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը։
Վարչապետն ու դեսպանը քննարկել են տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման, տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ հարցեր”
Նշենք՝ Կոբախիձեն առանձին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ:
Վրաստանի կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպմանն ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երևանի և Թբիլիսիի միջև ստորագրված համատեղ փաստաթղթի կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։
Բաց մի թողեք
Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին
Վաշինգտոնը կրճատում է ռազմական օգնությունը Ուկրաինային, երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկել է. պատճառը ՌԴ անձնագիրը թաքցնելն է. Լուսանկար