«Թողեք ես իմ լիազորությունների շրջանակում գործեմ»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ դիմելով ընդդիմադիր ավագանիներին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը պնդում էր, թե քաղաքապետը պետք է քվերակության դնի ընդդիմադիր ավագանիների առաջարկները, որով վերջիններս պահանջում էին որպես փորձագետ ավագանու նիստերի դահլիճ հրավիրել Հայկ Մարությանին։
«Այն ինչ-որ ձեզ դուր չի գալիս դա այլ բան է, ինչ ընթացակարգնն է ենթադրում դա այլ բան է։ Ես իմ լիազորություններից եմ օգտվում», – ասաց նա։
Քաղաքապետը չանդրադարձավ ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե պետք է կանոնակարգի մեկ կետ ասել, որով չի դրվում քվեարկության ֆրանկցիաների առաջարկները։
«Ձեր բարձրացրած հարցը օրակարագի հետ կապ չունի, ձեր առաջարկը լսեցի և առաջարկվում է այն տրամաբանությունը, որը քաղաքապետը առաջարկում է։ Մենք անվերջ կարող ենք շարունակել դեբատը։ Մանկապարտե՞զ ենք խաղալու, վեր՛ջ։ Եկեք սաղով ընդհատեք ինձ ոչ մեկ չլսի ինչ եմ ասում», – նշեց Ավինյանը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել