Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի մարզում վայրէջք կատարելիս ռուսական ռազմական Իլ-76 ինքնաթիռ է կործանվել:
Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվող 15 մարդ զոհվել է։
«112» տելեգրամ ալիքի համաձայն՝ Իվանովոյի մոտ վթարի ենթարկված Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Տվերում:
Ինքնաթիռը ուսումնական թռիչք կատարելիս է եղել:Հաղորդվում է, որ այն օդ է բարձրացել Սեվերնիի օդանավակայանից և մի քանի րոպե մնացել օդում։ Շրջադարձի ժամանակ հրդեհվել է ինքնաթիռի շարժիչը, անձնակազմը փորձել է վթարային վայրէջք կատարել թռիչքուղու վրա շրջանագծից հետո, բայց չի կարողացել դա անել»։
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 15 հոգի, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ են եղել:






Բաց մի թողեք
Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները
ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր
Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են