Թալինում երեկ՝ նոյեմբերի 18-ին ձորակում՝ առվակի մեջ մահացած կնոջ դի են հայտնաբերել:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20․18-ին Թալինի շտապօգնության բժշկից հաղորդում է ստացվել, կանչով մեկնել են Արտենի գյուղ, որտեղ ձորի մեջ հայտնաբերել են նույն գյուղի 45-ամյա բնակչուհու դիակը…
«Մահացած հայտնաբերված կնոջ որդին հայտնել է, որ ինքն է մորը հայտնաբերել առվի մեջ մահացած վիճակում: Հանելով ջրից զանգահարել է շտապօգնություն։ Ոստիկանության Թալինի բաժնից մեկնած խումբը, ՊԾ կարգախումբը և Թալինի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16։00-ի սահմաններում կինը դաշտից եկել է գյուղի ուղղությամբ, իսկ ամուսինը անասունները քշել է դեպի գյուղ, վերադառնալուց հետո նկատել է, որ կինը չի եկել։ Վերադարձել են նույն վայր և հայտնաբերել կնոջը ձորակում, առվակի մեջ մահացած վիճակում»,- ասացին ՆԳՆ-ից:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Հերթական ողբերգական դեպքը, «Ֆայրբերդ»-ի գործարանում կռունկի դիտաշտարակից աշխատակիցը վայր է ընկել
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար