27/12/2024

Ավելի քան 1,7 միլիոն դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե` ք.Երևան, Սեբաստիա 8/4)։

Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով, որ արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։