Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։
Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։
Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։
Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, ապա դա կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում»,- ասված է բանաձևում՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Առաջարկվող բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին, խոսվում է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքների մասին:
Առաջարկավծ բանաձևով պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման հարցում։
Կողմ 504, դեմ 4, ձեռնպահ 32. Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։
Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», – ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։
Բաց մի թողեք
Թուրքիան ինչու է ավելացնում ռազմական ներկայությունը Նախիջևանում
Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ գործող նախագահը ցուցարարների մոտ է
Նախարարի՝ Հայաստանի ցածր գնաճին առնչվող պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ