Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ), որը նախկինում դատապարտվել էր շորթման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«Դատարանը բավարարել է Կալաշով Զ.Կ.-ի պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը։ Այս միջնորդության վերաբերյալ դատական նիստն այսօր տեղի ունեցավ դռնփակ»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
Ըստ 112 տելեգրամյան ալիքի, որն առաջինն է հայտնել դատարանի որոշման մասին, 70-ամյա Զախարիա Կալաշովը խնդրել է իրեն վաղաժամ ազատ արձակել առողջական պատճառներով։
2018 թվականի մարտին Շաքրո Մոլոդոյը դատապարտվել էր գրեթե տասը տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով շորթման երկու կետով՝ ութ միլիոն ռուբլի Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող Elements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից և 10 միլիոն ռուբլի «Նորդնեֆտեգազ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Լև Գարամովից: Քրեական հեղինակությունը կալանավորվել էր 2016 թվականի ամռանը։
Շաքրո Մոլոդոյն օրենքով գող է դարձել 1971 թվականին՝ 21 տարեկանում։ 2013 թվականին քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո Շաքրո Մոլոդոյին սկսել են անվանել «Ռուսաստանի թիվ 1 օրենքով գող»։
Շաքրո Մոլոդոյի գործը կապված է Մոսկվայում բարձրաստիճան քննիչների քրեական հետապնդման հետ, որոնք մեղադրվում էին Շաքրո Մոլոդոյի օգնականներից Անդրեյ Կոչույկովին ազատ արձակելու համար կաշառք ստանալու համար։ Կոչույկովը մասնակցել է 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայի Elements սրճարանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը։
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ի՞նչ են արել ԱՄՆ-ը և Ռուսաստանը «Օրեշնիկ» հիպերձայնային բալիստիկ հրթիռի թողարկումից առաջ
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»