ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերեւույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարույթը սկսել է այն բանից հետո, երբ փաստաբանները (նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյան) 2024թ. դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն իրավապահները սկզբում հրաժարվել էին վարույթի շրջանակում քննել այն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել էր դատարան, եւ դատարանը պարտադրել է հարուցել վարույթը։
Հաղորդման մեջ ներկայացված են մի շարք էպիզոդներ.
1. Անտոկոս փոխառություն – Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն (նաեւ 50 հազար դոլարի նվիրատվություն), ինչից հետո ձեռք է բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն 1.050.000 դոլարով։
2. «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի գործարքները – ընկերությունը վերակազմավորելուց հետո բաժնեմասերը վաճառվել են նախարարի հարազատին։ 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին Կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն դրամ։ Նույն տարվա դրությամբ Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել է 52.614.000 դրամի փոխառության պահանջի իրավունք։
3. Հյուրատան վարձակալություն առանց մրցույթի – նախարարին պատկանող հյուրատունը վարձակալության է տրվել «Վարդենի» ՍՊԸ-ին, որին մեկ միլիոն դրամից բարձր գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման նպատակով։ Ընկերությունը 2019-ին հիմնադրվել է հենց Հովհաննիսյանի կողմից եւ հետագայում փոխանցվել է նրա ընկերոջը։
4. Հայտարարագրերի անհամապատասխանություններ – ըստ հաղորդման՝ վերջին երեք տարիների հայտարարագրերում կան էական շեղումներ, այդ թվում՝ 2006թ. «Տոյոտա» ավտոմեքենայի՝ 25 մլն դրամով վաճառքի նշումը, եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ արդեն հարցաքննության են հրավիրվել Հովհաննիսյանի մտերիմ մարդիկ, սակայն նախարարը՝ դեռ ոչ։ Մնում է բաց հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը «կհասնի՞» նախարարին, թե՞ սահմանափակվելու է շրջապատի հարցաքննությամբ՝ գործը հերթական անգամ «քնեցնելով», ինչպես ՔՊ-ին վերաբերող մի շարք վարույթներով»։

Բաց մի թողեք
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ
Իսկ պարտությունն իրականում շատ վատ բան է
Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է․ Լուսանկար