ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ ձևաչափով հանդիպումից հետո լրագրողները փորձեցին ճշտել, թե Տավուշի մարզի չորս գյուղերից զորքերը քաշելու հրաման կա՞:
Փոխնախարարը հիշեցրեց, որ հարցին ՀՀ վարչապետը իր ասուլիսում արդեն հանգամանալից անդրադարձել է․ «Ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա ասուլիսը։ Դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք»։
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ հարցեր են քննարկվել փակ հանդիպմանը՝ Սարգսյանը նշեց․ «Պարբերաբար քննարկումներ ունեցել ենք, մի մասի մասին տեղեկանում եք, մյուսի՝ ոչ։ Մեր քննարկումները վերաբերում են օրենքներին, նախագծերին, մեր հետագա անելիքներին և այդպես շարունակ»։
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան