Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները իրականացնելով հատուկ օպերացիա, Սյունիքի մարզում հայտնաբերել են ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած երիտասարդին։
Սյունիքի մարզում հայտնաբերել են մարտի 12-ին Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:
Ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում էին եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու, ի վերջո, օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել էին Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ է ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել է կասկածյալը:
Կայքը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ դանակով հարվածել է սպանվածին:
Կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն էր, նա ձերբակալվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, դանակահարվել էր քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխված անչափահաս Ռաֆայել Հ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Սպանությունը):
Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե որտեղ է հայտնաբերվել դանակով հարվածած երիտասարդը:
Բաց մի թողեք
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն. Տեսանյութ
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
Լվացել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ