Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, առաջին ատյանից Վճռաբեկ դատարան տեղափոխվելուց հետո իր վարույթում գտնվող գործերը մինչ այժմ չի հանձնել այլ դատավորների։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովսեփյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է նշանակվել 2023-ի հոկտեմբերի 30-ին, այսինքն՝ մոտ 5 ամիս առաջ, եւ բոլոր գործերը, որոնք նրա վարույթում էին, մնացել են առկախված՝ առանց քննության։ Փաստաբաններից մեկը մեզ փոխանցեց, որ փաստի առաջ են կանգնել, 4 ամսից ավելի է՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչու գործերն այլ դատավորի չեն մակագրվում, եւ մարդիկ ամիսներով սպասում են իրենց խնդիրների լուծմանը։
Մենք ԲԴԽ-ից փորձեցինք պարզել, թե որն է խնդիրը, որ Հովսեփյանը գործերը չի հանձնում, եւ նմանատիպ քանի գործ կա այս պահին։ ԲԴԽ-ից, սակայն, մեզնից գրավոր հարցում պահանջեցին, ինչը հարցին չպատասխանելու կամ պատասխանը ձգձգելու միջոց է, որ կա՛մ մենք ձեռք քաշենք, կա՛մ խնդիրն ինչ-որ կերպ լուծվի:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ