Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի բազմաբնակարան շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի հանդիսությունների սրահում։ Այն վերջերս է վերանորոգվել էր և չէր աշխատում։ Նախնական տվյալներով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ ալիքը կոտրել է հարևան բնակարանների ապակիները։
Բնակիչները տարհանվել են։ Իշխանությունները 53 մարդու են տեղավորել հյուրանոցներում, հայտնել են Դիդուբ շրջանի վարչակազմից։ Նշվում է, որ այս հասցեում ապրում է 93 ընտանիք։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար