Մարտի 13-ին` ժամը 23:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ մարտի 14-ին, ժամը 00:40-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Բաց մի թողեք
Նուբարաշենում նոր վերանորոգված ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ, Մալաթիայում խողովակը վնասվել, ջուրը լցվում է շենքերի նկուղներ՝ վնասելով հիմքերը. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին