ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում հայտարարել է, որ ԵՄ դեսպանների հետաքրքրության բացակայությունը ռուսական կողմի հետ շփվելու նկատմամբ «բռիություն» է:
«Սա ինձ համար մեծ առեղծված է, մեծ հաշվով դա բռիություն է, քանի որ, եթե նրանք այդպես են վերաբերվում Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորությանը, ապա մենք, իհարկե, հաշվի կառնենք, որ նրանք շահագրգռված չեն մեզ հետ աշխատանքում: Թող նրանք առայժմ նստեն իրենց գրասենյակներում և հեռախոսով խոսեն իրենց մայրաքաղաքների հետ»,- նախարարի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ ՌԴ նախագահական ընտրություններից առաջ Լավրովը զրույցի է հրավիրել Եվրամիության երկրների դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից նշանակված օրվանից երկու օր առաջ։ Ավելի ուշ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան սպասում է դիվանագետների պարզաբանումներին Ռուսաստանում իրենց ներկայության պատճառի մասին, եթե նրանք չեն ցանկանում հանդիպել Լավրովի հետ։
Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը մեկնաբանել է միջադեպը՝ մերժումը բացատրելով «հանդիպման օրակարգի բացակայությամբ»։
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար