27/07/2024

ՌԴ-ում նախագահական ընտրություններին բնակչուհին այրել է քվեատուփը, իսկ Պուտինը վախեցել է տեղամաս գնալ

Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվող միջադեպերը չեն դադարում։

Այս անգամ ՌԴ Կոգալիմ քաղաքի բնակչուհին փորձել է այրել քվեատուփը։

Դեպքի մասին հայտարարել են Ուգրայի ընտրական հանձնաժողովը։ Նրան բերման են ենթարկել, իսկ հրդեհն արագ մարվել է։ Քվեաթերթիկներն ու սարքավորումները չեն վնասվել։

«Ժամը 15:18-ին (Երևանի ժամանակով 14:18-ին) Կոգալիմ քաղաքում՝ թիվ 484 ընտրատեղամասում, Մոլոտովի կոկտեյլի միջոցով քվեատուփն այրելու անհաջող փորձ է արվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը քվեարկել է առցանց` իր աշխատասենյակից։

Նախագահական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է այսօր․ այն կտևի երեք օր և կավարտվի ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։ Ընտրությունները, սակայն, առանց միջադեպերի չեն անցել։

ՌԴ Կոգալիմ քաղաքի բնակչուհին փորձել է այրել քվեատուփը, իսկ Մոսկվայում 20-ամյա Ալինա Ն.-ն «զելյոնկա» էր լցրել քվեատուփի մեջ, որում շուրջ 100 քվեաթերթիկ էր եղել:

Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում տեղի բնակիչները փչացնում են ՌԴ նախագահական ընտրությունների քվեաթերթիկները՝ քվեատուփերի մեջ լցնելով տարբեր ներկանյութեր։

Ինչպես հայտնում է Baza-ն, Մոսկվայում երիտասարդ կինը կանաչ ներկ է լցրել քվեատուփի մեջ Ալտուֆևսկոյե մայրուղու ընտրատեղամասում։ Միաժամանակ պնդում են, որ կինը բղավել է ուկրաինամետ կարգախոսներ և հեռախոսով խոսել ինչ-որ մեկի հետ։ Baza-ն ենթադրում է, որ աղջիկը գործել է ինչ-որ մեկի հրահանգով:

Մոսկվայի Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել «քվեատուփի մեջ ներկ լցրած կնոջ նկատմամբ»՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու հոդվածով (Քրեական օրենսգիրք, 141)։