22/11/2024

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը. Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Ըստ Իրակլի Կոբախիձեն, հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։

«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում։ Շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել: Ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։

Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի 9-րդ եռակողմ հանդիպումը։

Եռակողմ հանդիպման շրջանակներում նախատեսվում են Ջեյհուն Բայրամովի անձնական հանդիպումները իր գործընկերների հետ, ինչպես նաև արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։