27/07/2024

Չիկոյի Ջազի ժամը՝ համերգ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի ծննդյան 80-ամյակին. Լուսանկար

Ս.թ. ապրիլի 1-ին ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյանի ծննդյան 80-ամյակին:

«Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ:

Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեղոց ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների, այդ թվում՝ Արմեն Թութունջյանի հեղինակային գործերը, նոր ջազային մշակումներ:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց

Համերգի երաժշտական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան

Բնութագրությունը հասանալի չէ