«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները:
Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի: Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. պատրաստվում են, որպեսզի պատշաճ դիմավորեն ու ճանապարհեն Փաշինյանին:
Ահա երկուշաբթի օրը եւս մեկ անգամ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն, որպեսզի, այսպես ասած, դերաբաշխում անեն ու նախապես որոշեն, թե որ պատգամավորը ինչ հարց պետք է ուղղի Փաշինյանին, ինչ ելույթ պետք է ունենա, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարների կողմից համապատասխան ցուցումներ ստանան:
Բանն այն է, որ ամեն անգամ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացնում. եթե, օրինակ, սովորական նիստերի ժամանակ նրանց մեծ մասը գալիս, գրանցում ու դուրս է գալիս նիստերից, ապա Փաշինյանի գալու դեպքում միայն ու միայն ընդմիջումների ժամանակ է թույլատրվում դուրս գալ դալիճից:
Իսկ նիստի ժամանակ Փաշինյանին կարելի է ուղղել միայն նախապես մշակված ու սերտած հարցեր, որոնք նախապես բաժանվում են պատգամավորներին, եւ որոնց արդեն պատրաստ է Փաշինյանը»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան