ՀՀ վարչապետը շարունակում է հանդիպումները Տավուշի մարզի սահմանամեձ համայնքներում:
«Տելեգրամ»-ի իր ալիքում վերջինս հայտնել է, որ հանդիպում է ունեցել նաև Կիրանց համայնքի բնակիչների հետ:
Նա նշել է, որ հանդիպումների վերաբերյալ տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք՝ վարչապետը Ոսկեպարում ավելի վաղ հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր քննարկման առարկա դարձած Տավուշի 4 գյուղերին:
Նա նկատել էր. «Երբեք՝ ոչ մի քննարկման ժամանակ, խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»:
Բաց մի թողեք
Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան
Իսրայելի և Իրանի պшտերազմի ռիսկերը գնահատել ենք, մոռացե՛ք «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Սիմոնյան