Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին: Հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բաց մի թողեք
Դեռահասը Սևանա լճում ջրային ներքնակով հեռացել է ափից մոտ 2 կմ
1,5 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասը երկրաշարժ ՌԴ-ում և 5.6 մագնիտուդ՝ Իրանում
Երևանում «Ինֆինիտի»-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով. Լուսանկար