Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 00:15-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ավտովթար՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ մեքենան գլխիվայր շրջվել է. Լուսանկար
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. Լուսանկար