ՀՀ վարչապետը շարունակում է հանդիպումները Տավուշի մարզի սահմանամեձ համայնքներում:
«Տելեգրամ»-ի իր ալիքում վերջինս հայտնել է, որ հանդիպում է ունեցել նաև Կիրանց համայնքի բնակիչների հետ:
Նա նշել է, որ հանդիպումների վերաբերյալ տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք՝ վարչապետը Ոսկեպարում ավելի վաղ հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր քննարկման առարկա դարձած Տավուշի 4 գյուղերին:
Նա նկատել էր. «Երբեք՝ ոչ մի քննարկման ժամանակ, խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը