Մարտի 19-ին՝ ժամը 09:14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղի արագաչափի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel» (վարորդ Գ. Ի.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Գ. Ի.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տեղի ուժերի հետ ուղղել ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի դին
Ջրասուզակներն ու փրկարարները որոնում են Կիևյան կամրջից գետը նետված քաղաքացուն. Լուսանկար
Զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է եղել․ ՊՆ-ն կրկնակի հայտարարություն է տարածել