ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը այսօրվա ողբերգական ավտովթարներին է անդրադարձել․
«7 մահ՝ երկու ավտովթարի հետևանքով, միայն մեկ օրում․ թվում է՝ սթափվելու կոչն էլ է այլևս անհույս բան․․․․
Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականի մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ի հատվածում միմյանց են բախվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչի վարած «Lexus» մակնիշի և նույն մարզի 34-ամյա մեկ այլ բնակչի վարած «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենաները։
Դրա հետևանքով երկու վարորդները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկական կենտրոն», իսկ «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները՝ Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 39-ամյա, 35-ամյա և 38-ամյա բնակիչները, ստացված վնասվածքներից տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարղշապատի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Միջոցներ են ձեռնարկվում վթարի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ, այդ նպատակով նաև հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
Բուժօգնության տեղափոխված վարորդների առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է Աբրահամյանը։
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան