Մարտի 19-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․
ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, նրանք չեն տուժել:
Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Մարտի 19-ին՝ ժամը 10:20-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) և «Opel» (վարորդ՝ Տ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 2018 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2009 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1988 թ․) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Վ.-ն, (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Տ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Կ. Ս.-ի և ուղևորների առողջական վիճակը՝ կայուն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Բաց մի թողեք
Շիրակացու փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տուն է այրվել. Լուսանկար
Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին