23/12/2024

Վթար` Սյունիքում. հայտնաբերվել է ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ նրանց թվում անչափահաս երեխաներ կան. Լուսանկար

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են մոխրացած 4 դի։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելն է Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։