Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված եւ դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։
Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին եւ այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։ Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու եւ առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը։






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված