ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ հայ-ադրբեջանական կարգավորման հարցի շուրջ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է սահմանների հրատապ դեմարկացիա հետագա էսկալացիայից խուսափելու համար։
«Միացյալ Նահանգները շարունակում է խորը շահագրգռվածություն ունենալ այս հարցում: Այս աշխատանքում ներգրավված է ոչ միայն պետքարտուղարը, այլև նրա օգնական Օ’Բրայենը՝ Բոնոյի ավագ համակարգողը, և նրանք շարունակում են ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է Պատելը:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն