Մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ է արվում բոլոր սպառողներին՝ իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:






Բաց մի թողեք
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել նաև 1000 տոննա ղազախական ցորենը
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
ԵՄ-ից ստացած գրանտով 92-ին մենք Թուրքիայից հացահատիկ ենք գնել․ Հարությունյան