12/12/2024

Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը «X»-ի իր միկրոբլոգում կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության ընդլայնման և Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը:

«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- գրել է կոնգրեսականը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում եղել է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում: