Ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաեւ այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաեւ նպատակ ունեն մարզերի բնակիչներին եւս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաեւ արտախորհրդարանական տարբեր ուժերի եւ գործիչների հետ»:
Բաց մի թողեք
Վազգեն Ռշտունուին մեկնաբանել է Արման Եղոյանի գրառումը, իսկ ՔՊ-ականները գրոհ են սկսել
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է