Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին