22/11/2024

Նախնական տվյալներով` դիտավորությամբ այրել են Թալին համայնքի համար նախատեսված JCB մակնիշի տրակտորը և բեռնատարը. Լուսանկարներ

Արագածոտն մարզի Թալինի համայնքապետարանից հայտնում են, որ նախնական տվյալներով, դիտավորությամբ այրել են Թալին համայնքի տեխնիկայի համար նախատեսված ավտոկայանատեղիում կայանած JCB մակնիշի տրակտորը և մոտակայքում կայանած MAZ մակնիշի բեռնատարը՝ մասնակի։

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ղեկավարի կողմից ջանք ու եռանդ չի խնայվում մեր համայնքի ամենօրյա զարգացումն ու առաջընթացն ապահովելու համար։
Ինչպես գիտեք, այս ընթացքում ձեռք է բերվել մի քանի կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկա, որոնք մեծապես նպաստելու են համայնքի գյուղատնտեսական և կոմունալ աշխատանքները ավելի արագ ու արդյունավետ կատարելու համար։ Սոցիալապես անապահով ընտանիքների անձնական խնդիրների լուծման համար նույնպես ծառայում է յուրաքանչյուր տեխնիկա։

Ափսոսանքով հայտնում ենք, որ հերթական դեպքն է գրանցվել, երբ վնասվում է համայնքի գույքը, սակայն այս անգամ ստորության մակարդակն անչափելի է: Նման անբարեխիղճ վերաբերմունք այն դեպքում, երբ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր բնակիչները ունենան ավելի բարեկարգ և հարմարավետ միջավայր։

Նախնական տվյալներով, դիտավորությամբ այրել են Թալին համայնքի տեխնիկայի համար նախատեսված ավտոկայանատեղիում կայանած JCB մակնիշի տրակտորը և մոտակայքում կայանած MAZ մակնիշի բեռնատարը՝ մասնակի։

Մի՛ վնասեք այն, ինչ կառուցվում է ձեր և ձեր երեխաների համար, եղե՛ք սրտացավ համայնքային գույքի նկատմամբ, սիրե՛նք և խնամենք բոլորիս մեծ տունը՝ Թալինը: