21/12/2024

Մահ սփռողը․ «Մահ՝ մահվան դիմաց. ոչ մի դատ ու հետաքննություն». Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և ուժ մաղթել տուժածների բոլոր հարազատներին։

Նա գրել է, որ ահաբեկչությանը պետք է պատասխանել ահաբեկչությամբ. «Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան ահաբեկչությունը: Ոչ մի դատ կամ հետաքննություն չի օգնի, եթե ուժին չհակադրվի ուժը, իսկ մահվանը՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժներն ու ռեպրեսիաները նրանց ընտանիքների նկատմամբ: Սա համաշխարհային փորձ է: Եթե պարզվի, որ դրանք Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են, ապա նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվել անհնար է։ Նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել որպես ահաբեկիչների՝ ներառյալ նման չարագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին։

Մահ՝ մահվան դիմաց»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։