Նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 62-ի։
Միևնույն ժամանակ, շենքի բոլոր սենյակները դեռ չեն ստուգվել՝ մահացածների թիվը դեռ կարող է աճել։
Տուժած քաղաքացիների ցուցակը հայտնվել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում։ Ցանկը՝ այստեղ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Crocus City Hall-ում կրակոցներ են հնչել ինչին հաջորդել էր մեծամաշտաբ հրդեհի բռնկում:
Մոսկվայի Crocus City Hall-ում մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով երեք երեխա է զոհվել։
Այս մասին հայտնել է Մոսկվայի առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի տեղեկատվությամբ, ընդհանուր առմամբ հիվանդանոցներ է տեղափոխվել 115 մարդ, որոնցից հինգը՝ անչափահաս։
Ծխացող ավերակներ և շարունակվող որոնողափրկարարական աշխատանք։ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության ընթացքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 477 մարդ և 183 տեխնիկա։
Հրդեհը հիմնականում մարվել է, փրկարարները կարողացել են մուտք գործել դահլիճ, որտեղից բռնկվել է հրդեհը։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։
Բաց մի թողեք
Ռուսաստանի խորքային ռազմաբազաները թիրախի տակ․ Թրամփի դեսպանը զգուշացնում է միջուկային ռիսկի աճի մասին
Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շոկային հարվածները
Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները