Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասված էգրառման մեջ։
Ավելի վաղ Մոսկվայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ցուցակը, որում ինքնությունը պարզված 41 մարդու անուն կար։






Բաց մի թողեք
Համաներում կլինի – չի լինի՝ ինչ կլինի
Միրզոյանը ներկայացրել է «ԵՄ-ի հետ գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան»
Կովկասում խաղաղության գինը և ՀՀ վարչապետի հակազդեցությունը ներսի ու դրսի ճնշումներին. NationalInterest