Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ Պետական-իրավական և Ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր 2026 թվականի պետական բյուջեի նախնական նախագիծը, նշեց, որ պետությունը այս պահին համաներում իրականացնելու որոշում չունի։
Նա դա պարզաբանեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ արդյոք առաջիկայում նախատեսվում է համաներում, թե ոչ։
Նախարարի խոսքով՝ ազատազրկված յուրաքանչյուր անձի հանդեպ պետք է կիրառվի անհատական մոտեցում։ Պետությունը չի կարող ընդհանրական կարգով որոշել որոշ կատեգորիայի դատապարտյալների ազատ արձակում, այլ պետք է առաջնահերթորեն ազատ արձակի այն անձանց, ովքեր անցել են վերասոցիալացման գործընթաց և պատրաստ են վերաինտեգրմանը հասարակության մեջ։

Բաց մի թողեք
ՊՆ-ում նշանակումներ են կատարվել
Բարձրանում է ՀՀ միջազգային հեղինակությունը. վարչապետը խոսել է աշխարհում Հայաստանի նոր դիրքավորման մասին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ. Լուսանկար