Հրապարակվել է Բրյանսկի շրջանում ձերբակալված Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող ևս մեկ անձի հարցազրույցը։
Վերջինս ռուսերենով չի հաղորդակցվում, հարցաքննությունն անցկացվում է թարգմանչի միջոցով։ Տղամարդը հայտնում է, որ ապրել է Դմիտրովկայի հանրակացարանում իր հայրենակից Մուխամադի հետ:
«Աշխատանք չկար, բայց հետո ոմն Աբդուլլոն կապվեց մեզ հետ մեսենջերի միջոցով։ Մենք որոշեցինք բիզնես սկսել, Աբդուլլոյի հարազատներից գնեցինք հին Renault և ուզում էինք տաքսիում աշխատել։ Չստացվեց»,- ասում է նա։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։
ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են Crocus City Hall-ի ահաբեկչությանը:
Համացանցում է հայտնվել Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող ձերբակալվածներից մեկի հարցաքննության տեսանյութը։
Տղամարդը խոստովանել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին