Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Crocus City Hall»-ի ահաբեկչությունը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ Վաշինգտոնը դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերը և դրսևորումները և այս հարցում համերաշխ է ռուսաստանցիների հետ։
Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 133 մարդ։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։
Բաց մի թողեք
Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել պահանջների ցուցակ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Reuters
Պետական հեղաշրջման վտանգ է սպառնում․ Լուսանկար
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ