«Նախարարությունը նպատակ ունի հասկանալու՝ զենքով կատարված հանցագործությունները հիմնականում օրինակա՞ն, թե՞ անօրինական զենքերով են տեղի ունենում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ վիճակագրական նախնական տվյալները ցույց են տալիս՝ այն միֆը, թե հրազենով կատարված հանցագործությունները հիմնականում անօրինական զենքերով են իրականացվում, այլևս գոյություն չունի։
«Մեր տվյալներով՝ շատ են այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում: Թեև գործող օրենքը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ պարգևատրված զենքերի մասով, սակայն այս նպատակն ամբողջությամբ իրացված չէ»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու քաղաքացիները պետք է գրանցեն իրենց նվեր ստացած, պարգևատրված զենքերը։
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել քննություն։ Հակառակ դեպքում՝ պարգևատրված զենքը կմարվի։
Հիշեցնենք՝ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման:
ՆԳՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ էլ իրազեկել էր, որ ՀՀ-ում զենքի շրջանառության համար պարտադիր է ունենալ անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 եզրակացություն:

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում