Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։
Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները․ տուժածներ չկան։
Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովման գործողություններ։
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Հարյուր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծը՝ բողոքի ցույց են անում․ Լուսանկար