27/07/2024

Արտաշավանի մոտակայքում «Օպել»-ներ են բախվել․ կան տուժածներ. Լուսանկար

Մարտի 25-ին՝ ժամը 15:07-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան գյուղի մոտակայքում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Դ. Շ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդներ Ա. Մ.-ն և Գ. Հ.-ն, տուժածներ Գ. Մ.-ն (ծնված 2009 թ․), Ս. Ք.-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մ.-ի, Գ․ Մ.-ի և Ս․ Ք.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար․ վերջիններս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Գ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

May be an image of 1 person, ambulance and car