10/10/2024

Մոսկվայի ահաբեկչության հետևում կանգնած խմբավորումը փորձել է մի քանի գործողություն կատարել նաև Ֆրանսիայում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը, Մոսկվայում կատարված ահաբեկչության հետևում կանգնած խմբավորումը վերջերս փորձ է կատարել մի քանի գործողություն կատարել Ֆրանսիայում ևս:

Ըստ Alarabiya-ի՝ Մակրոնն այս մասին հայտարարել է Գայանա կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ահաբեկչական վտանգի մակարդակը երկրում կտրուկ բարձրացնել՝ հասցնելով այն առավելագույնի՝ կապված մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ահաբեկչական վտանգի մակարդակը երկրում կտրուկ բարձրացնել՝ հասցնելով այն առավելագույնի՝ կապված մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գաբրիել Աթալը։ Որոշումն ընդունվել է Ելիսեյան պալատում Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և հաշվարկելով երկրի առջև ծառացած սպառնալիքները՝ մենք որոշեցինք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև ամենաբարձրի՝ «հարձակման շտապ սպառնալիք»»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Աթալը: