Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։
Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Փոխքաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Վերջինս կալանավորվել է այն նույն գործի շրջանակներում, որով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին: Գործով որպես մեղադրյալ է անցնում 6 անձ, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և ստանալու համար:
Նրանցից երեքը կալանավորված են։
Հիշեցնենք, մարտի 18-ին կալանավորվել էին Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու նույն բաժնի աշխատակից Մկրտիչ Ասատրյանը:


Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար