Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 25-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Տղաները վերականգնվել են և պատրաստ են Չեխիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա, որտեղ մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով:
Փոխարենը, Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
https://youtu.be/qfa_Zv_mK6E
Բաց մի թողեք
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Հայաստանում
Դեկտեմբերի 21-ի աստղագուշակ. Դրական միտումների ազդեցությունը մեծ է