27/07/2024

Հերոսներին պետք է գնահատել․ Կոբախիձեն Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներին կպարգևատրի Պատվո շքանշանով

Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր նվաճելու համար կարժանանան Պատվո շքանշանի:

Այս մասին ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում Հունաստանին հաղթելուց հետո հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այս տղաները հերոսներ են, իսկ հերոսներին պետք է գնահատել: Ամենաարժանի մարդիկ են, դրա համար էլ որոշել ենք, որ նրանցից յուրաքանչյուրը կպարգեւատրվի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։