Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է նոր համակարգ, որի արդյունքում մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։
Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո՝ սկսած 2014 թվականի հուլիսից, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 հազար 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
Միաժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները վերադարձվում են այն ֆիզիկական անձանց, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող կամ միաժամանակ վարձու աշխատող են և անհատ ձեռնարկատեր կամ նոտար, ու նրանց համար հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։






Բաց մի թողեք
Երևանում անհրաժեշտ է միջոցներ ձեռքառնել․ Փորձագետների արջագանքը օդի ծայրաստիճան աղտոտվածությանը
Իտալական La Stampa պարբերականը Երևանի մասին հոդված է հրապարակել
Ուկրաինայի համար նախատեսված փոխհատուցման վարկի վերաբերյալ կասկածները մեծանում են, քանի որ մոտենում է վերջնաժամկետը․ Լուսանկար