Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սիսանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության հերթապահ խմբերը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի «մատոռը» պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ Նիվան էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, և հայտնվել դաշտում:
Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել