27/07/2024

Ֆուտբոլային որ հավաքականները կմասնակցեն Եվրո-2024-ին․ հայտնի են եզրափակիչ անցած բոլոր թիմերը

Երեկ տեղի ունեցան Եվրո-2024-ի վերջին ուղեգրերի համար հանդիպումները և պարզ դարձավ, թե որ թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին։

Այսպիսով՝ եզրափակչում են Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Շոտլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Սլովենիան, Չեխիան, Վրաստանը, Ուկրաինան, Խորվաթիան և Լեհաստանը:

Նշենք՝ ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Մրցաշարի խաղերը տեղի կունենան Բեռլինում, Համբուրգում, Գելզենկիրխենում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Լայպցիգում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում։