«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։
«Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի»:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է